ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Երեխաների մեջ էգոիզմի ձևավորմանը հաճախ նպաստում են հենց ծնողները

Երեխաների մեջ էգոիզմի ձևավորմանը հաճախ նպաստում են հենց ծնողները
19.06.2013 | 11:51

Շատ ծնողներ փաստում են, որ այսօրվա դեռահասները աստիճանաբար դառնում են ավելի եսասեր և ինքնասածի: Դպրոցական տարիքի երեխաներին վաղուց խորթ է ընկերասիրության, փոխըմբռնման, միմյանց ձեռք մեկնելու, օգնություն ցուցաբերելու կարևորագույն հատկանիշները:

Հոգեբանները պնդում են, որ երեխաների մեջ էգոիզմի ձևավորմանը շատ հաճախ նպաստում են հենց ծնողները` իրենց սխալ վարքագծով, որին հաջորդում է մյուս բացասական գործոնը`հասարակական բարքերը:

Հոգեբանների կարծիքով, ժամանակակից իդեալները հակառակ վերաբերմունք են ձևավորում (եսասիրություն, խաբելու և կեղծելու ունակություն և այլն), այն արժեքների նկատմամբ, որոնց ավելի հարգանքով պետք է մոտենալ:

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ մանկահասակ երեխաների մոտ «սոցիալական արդարության» և ուրիշների բարօրության մասին մտահոգվելու կարողությունն առաջանում 5-7 տարեկան հասակում: Փոքր հասակում համարյա բոլոր երեխաներն ամբողջությամբ հակված են եսասեր լինելուն: Գիտնականները կարծում են, որ դա նորմալ երևույթ է և պայմանավորված է էվոլյուցիայով, որ բնությունը երեխաներին ի ծնե օժտել է այնպիսի հատկություններով, որոնցով նրանք նախևառաջ պետք է պաշտպանեն սեփական շահերը, առաջ տանեն իրենց հետաքրքրությունները և միայն ավելի ուշ, ավելի բարձր տարիքում կարևորեն «հանրային շահ» հասկացությունը: Եվ այդ տարիքում է, երբ երեխան սկսում է գնահատել բարոյական արժեքները և դարձնում դրանք իր կյանքի ուղեցույց: Այդ պահից սկսած նրա մոտ ձևավորվում է ամենակարևոր մոդելը` իր ապագա վարքագիծը:

Անկախ ամեն ինչից, հոգեբանները գտնում են, որ երեխան միայն ընտանիքում կարող է սովորել փոխադարձություն, մարդասիրություն և նվիրվածություն` հանուն ուրիշների շահերի: Եթե ծնողները երեխայի համար չեն կարևորում տալու, կիսվելու, նվիրելու, այլ երեխաների հետ համագործակցելու ունակությունները, այդ հատկանիշները, ինքնուրույն երբեք չեն զարգանում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ